GANDZASAR.AM

Գլխավոր   «Հասան-Ջալալյաններ» հիմնադրամ   ԳԱՆՁԱՍԱՐ-770   Հասան Ջալալ   Գանձասարի պարսպի խնդիրները

 

Պարսպի պատմությունից   Գանձասարի նկարներ   Արձանագրություններ   Կեղծված Գանձասար   Դիրքորոշումներ

 



Գանձասարի պարսպի արևմտյան պատը և մուտքը 1910 թվականին. ավելի քան 700 տարեկան է…





Գանձասարի պարսպի արևմտյան պատը և մուտքը 1910 թվականից 57 տարի անց`
1967 թ. օգոստոսի 23-ին. Մի խումբ վանքեցիներ` գյուղի ղեկավարության հետ:





Գանձասարի պարսպի արևմտյան պատը մինչև սալիկապատումը` մինչև 2011 թ. գարունը:





Գանձասարի պարսպի արևմտյան պատը 2013 թ. հունիսի 4-ին:





Գանձասարի պարսպի արևմտյան պատի մի հատված (դեպի հարավ),
2013 թ. հունիսի 4-ին. տեղ-տեղ խորությամբ քանդել են չքանդված պատը:





Գանձասար, 2013 թ. հունիսի 4. պարզ տեսանելի է տարբեր գործիքներով հարվածների տեղերը:





Գանձասարի պարսպի երեսպատումն իրականացվում է ամուր պատը քանդելու, թուլացնելու գործողություններով:





Գանձասարի պարսպի արևմտյան մուտքի
վերնամասը 1910 թվականին

Գանձասարի պարսպի արևմտյան մուտքի վերնամասը 1910
թվականից 57 տարի հետո` 1967 թ. օգոստոսի 23-ին

Գանձասարի պարսպի արևմտյան մուտքի վերնամասը 1967
թվականից 14 տարի անց, 1981 թվականին

Գանձասարի պարսպի արևմտյան մուտքի վերնամասը 1981
թվականից 29 տարի անց, 2010 թվականին

Գանձասարի պարսպի արևմտյան մուտքի վերնամասը 2010
թվականից 1 տարի անց, 2011 թվականի գարնանը,
երեսպատման ընթացքում

Գանձասարի պարսպի արևմտյան մուտքի վերնամասը 2011
թվականից 2 տարի անց, 2013 թվականի հունիսին:
Երեսպատման արդյունքում ծածկված են մուտքի հին շարվածքը,
դրված է գոյություն չունեցած և երեսպատողների հորինած խաչ-ա-քարը












Գանձասարը, պարիսպը և Հասան-Ջալալյանների տոհմական գերեզմանոցը մինչև 1990-ական թվականը:





Գանձասարի պարսպի հարավ-արևելյան անկյունը 2013 թ. հունիսի 4-ին:





Գանձասարի պարսպի հարավ-արևելյան անկյունը 2013 թ. հունիսի 4-ին. Պահպանված է միջնադարյան պարիսպը:





Գանձասարի պարսպի արևելյան պատը <<1999 թ. վերանորոգում>>-ից հետո. տեսանելի են
քանդված (փորված) հնադարյա պատը, դրա հետևանքով առաջացած ճաքերը, տեղադրված խողովակը:





Գանձասարի պարսպի արևելյան պատը` <<վերանորոգումը>> կատարվել է նաև պատմական-մշակութային
արժեք ունեցող խաչքարը երկու մասերի բաժանելով ու պատի վրա սվաղելով:





Գանձասարի պարսպի հյուսիսային պատը (hյուսիս-արևելյան կողմից), որը նաև համալիրի`
վանքի սեղանատան և խուցերի (ութ սենյակների) ետնապատն է: Նկ. 2013 թ. Հունիսի 4-ի





Գանձասարի պարսպի հյուսիսային պատի արևմտյան մասը 2013 թ. հունիսի 4 –ին:





Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատը 2013 թ. հունիսի 4-ին:





Գանձասարի եկեղեցու հյուսիսային պատից մի հատված. 2013 թ. հունիսի 4-ին:





Գանձսարի վանքի հյուսիսային մուտքի վերևի աջ կողմում. գրաբար հայերեն արձանագրությունը (թվագրված` 1999): Նրա թարգմանությունը ժամանակակից հայերենով, ստորև`

ՆՈՐՈԳՎԵՑ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆԱԿԱՆ
ՀԱՄԱԼԻՐԸ ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՄԲ
ՏԵՐ ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՏԵՐ ՊԱՐԳԵՎ
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ, ԵՎ ՀՈՎՎՈՒԹՅԱՄԲ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱՅԻ
ՏԻՐՈՋ ԹՎԻ Ռ Ջ Ղ Թ








Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիս-արևելյան հատվածը 2013 թ. հունիսի 4-ին:





Գանձասարի եկեղեցու գմբեթի կամարաքանդակի վերնամասը` նոր ջարդվածքներով, 2013 թ. հունիսի 4-ին:





Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարավ-արևելյան հատվածը 2013թ. հունիսի 4-ին





Գանձասարի եկեղեցու արևմտյան մուտքի (գավիթ) որմնաքանդակ, 2013 թ. հունիսի 4:





Գանձասարի վանքի հյուսիսային շքամուտքը 2013 թ. հունիսի 4-ին





Տարածքի տարբեր պատմական վայրերից բերված պատմական Խաչքարերը հենված
են Գանձասարի պարսպի հարավային, հնադարյա պատին (ներսի կողմից,)





Գանձասարի պարսպի պատմական հարավային մուտքը (ներսից) 2013 թ. հունիսի 4-ին





Գանձասարի պարսպի արևմտյան մուտքը ներսի կողմից, 2013 թ. հունիսի 4-ին. վարդենիների
և մյուս թփերի արմատները բնականաբար, խորանում են պատի հիմքերի մեջ, ինչպես նաև`
ամենօրյա ջրելը, որն անհրաժեշտություն է, նույնպես լցվում է պատի հիմքը, որոնք թուլացնում,
խարխլում և քանդում են ամուր պատի հիմքերը





Գանձասար, ճանապարհն ասֆալտապատելու օրը (2006 թ.). Քանդել են ճամփեզրին մոտ
գտնվող Հասան-Ջալալյանների տոհմական գերեզմանոցի գերեզմանները, ջարդել տապանաքարերը:





Գանձասարի վանքային համալիրի հյուսիս-արևելյան մասը (նկ.-ը` 1980-90-ական թվականների), որտեղ
գերեզմանների տեղում կառուցվել է «ճեմարան» (այժմ` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանքի «Գանձասար»
ճամբար ՊՈԱԿ): Երևում է ճանապարհը, որը ձգվում է մինչև Վանք գյուղի սկիզբ` Վանքեն գետը, կառուցել
է Ֆրանսիական դիմադրության շարժման անդամ (1943 թ.-ից) Հովհաննես Արտեմի Ասրյանը
(Վանք գյուղից), 1960-ական թվականներին





Գանձասարի վանքային համալիրը ծածկող շենքը (հյուսիս-արևմտյան կողմից) որպես
«ճեմարան» կառուցվել է 2000-ականներին (նախկին գերեզմանոցի տեղում), այժմ
դեռևս կոչվում է` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանքի «Գանձասար» ճամբար ՊՈԱԿ
և գտնվում է ԼՂՀ Կրթության նախարարության ենթակայության տակ:


ՍԿԻԶԲ