1. "ՀԱՍԱՆ ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ" երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամը երկրի զարգացման նպատակներ հետապնդող, կառուցողական կազմակերպություն է։
2. Հիմնադրամը կարող է ունենալ մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ արտասահմանյան երկրներում, պետություններում։
3. Համախմբելով Հասան Ջալալյան իշխանական տոհմի ժառանգներին, ազգանվեր անհատներին ու կազմակերպություններին, շարունակել այդ տոհմի դարեր շարունակ վարած կառուցողական, բարեգործական, կրթական, մշակութային-շինարարական ռազմավարական գործունեությունը՝ գնահատելով և հանրությանը ներկայացնելով յուրաքանչյուրի ներդրումն ու տարբեր միջոցներով մասնակցությունը այս ազգանվեր աշխատանքներին;
Հիմնադրամի ծրագրերն են՝
1. Վանք /Գանձասար/ գյուղում գտնվող Հասան Ջալալյանների տունը վերակառուցել և ամբողջ շենքը իր սկզբնական ոճով դարձնել Հասան Ջալալյանների տուն-թանգարան:
2. Հրատարակել գիրք-ալբոմ՝ Գանձասարի, Վանքի, Խաչենի /Մեծառանք/ իշխանության, Առանշահիկ Հասան Ջալալյան տոհմի գոյություն ունեցող /անցած/ և շարունակվող /ներկա/ իրական ժառանգների պատմության մասին:
3. Կազմակերպել տարբեր բնույթի օգնություններ Արցախյան պատերազմում զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին:
4. Զբաղվել ծանր հիվանդություններով տառապող, բայց բուժման ենթակա երեխաների առողջության վերականգնման խնդիրներով՝ հայրենի և արտասահմանյան երկրներում գոյություն ունեցող բուժական-վերականգնողական կենտրոններում:
5. Պայմաններ և աջակցող միջոցներ ստեղծել ծնելիության աճի զարգացման համար:
6. Վանք գյուղում կառուցել,
ա) մշակութային կենտրոն,
երաժշտական դպրոց,
գեղանկարչության դպրոց,
տոհմի պատմության թանգարան-արխիվ,
գրադարան և այլն,
թատրոն, կինոյի շենք,
Արցախի ավանդական արհեստագործության կենտրոն (գորգագործություն, կարպետագործություն և այլն);
բ) մանկապարտեզ,
գ) երեկոյան դպրոց Արցախյան ազատամարտի պատճառով ու հետևանքով ուսումը կիսատ թողած բնակիչների համար,
դ) ատամնաբուժական կենտրոն շրջակա բնակավայրերի համար,
ե) նախկին պատմական զբոսայգին,
զ) հյուրանոց,
է) հասարակական բաղնիք :
7. Կառուցել և վերակառուցել,
ա) պատերազմի հետևանքով ավերված տները,
բ) գյուղում գոյություն ունեցող, բայց չգործող ու նոր աղբյուրներ, դրանով իսկ լուծել խմելու ջրի խնդիրը։
8. Վերանորոգել Վանք գյուղի երկհարկանի դպրոցը և դարձնել ժամանակակից չափանիշներին համապատասխան:
9. Ուրախության և տխրության հանդիսությունների տուն:
10. Ցանկապատել Գանձասարի վանքի հարավակողմյան պարսպից դուրս գտնվող Հասան-Ջալալյան տոհմի գերեզմանոցը, կազմակերպել նրա կարգավորումը և ուսումնասիրությունները մասնագետների կողմից։
11. Կազմակերպել մշակութային շինությունների պեղումների աշխատանքները և կատարել դրանց վերականգնումը, վերակառուցումը։
12. Շուշիում ստեղծել և կառուցել.
ա) կիսաավերակ դարձած Հայոց թեմական I դպրանոցը, որը պատկանում էր Բաղդասար Մետրոպոլիտ Հասան Ջալալյանին,
բ) նոր, բարձրակարգ թատրոնի շենք,
գ) գրադարան,
դ) գեղարվեստի ցուցասրահ,
ե) մեծ համերգասրահ,
զ) գիշերօթիկ մանկապարտեզ-դպրոց։