GANDZASAR.AM |
    1240 թվ. Գանձասարի ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման ժամանակ, Հասան Ջալալ Մեծի ուխտի համաձայն, նրա և միաբանության կողմից, Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ, նշանակվեցին պատարագներ։
    Կտակը փորագրված է տաճարի ներսում, հյուսիսային պատի վրա։ Բաղկացած է 27 տողից, ամբողջ պատի լայնությամբ, որով խոսում է ինքը՝ Հասան Ջալալ Դաւլան՝ "Բնակաւոր ինքնակալ բարձր եւ մեծ արցախական աշխարհի, թագաւոր Խաւխանաբերղի յոքնասահման նահանգաւք"։
    Գանձասարի կառուցումն սկսեցին 1216 թ. և երբ հասան արևելյան լուսամուտին, մայր Խորիշահը կրոնավորելու գնաց Երուսաղեմ, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինե թագուհու նման երկար տարիներ ճգնեց Հարության տաճարում, այնտեղ էլ "հանգեաւ ի Քրիստոս լուսո վկայութեամբ եւ անղէն պահեցաւ"։ Եվ "անղեն մեռավ, զոր Աստուած փառաւորեաց զփսաատրիչն իւր՝ լոյս կամարաձև կացեալի վերայ գերեզմանին առ ի յորդորել գայլս ի նոյն բարեգործութիւնս"։
    Կտակով Հասան Ջալալը եկեղեցիները հարկերից ազատ է հայտարարում և միաբանության կամքով նշանակում պատարագներ։
Արձանագրությունը փորագրել է Հովասափ միայնակեցին։