Պարսպի պատմությունից
Գանձասարի նկարներ
Արձանագրություններ
Կեղծված Գանձասար
Դիրքորոշումներ
Բաց նամակ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ն.Ս.Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
2011 թ. ամռանը, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական և հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք` Հայաստանում և Արցախում: Հայաստանի և Արցախի համապատասխան իրավասու մարմիններում, մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեց սալիկապատումը:
Սակայն, ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ երեսպատման աշխատանքները կատարող մեծահարուստը, հավանաբար ձեռք բերելով ՀՀ և ԼՂՀ պետական ու հոգևոր առանձին այրերի ներքին համաձայնությունները (ինչպես 2011 թ. ամռանը, առանց որի չէր կարող սալիկապատում իրականացվեր), 2012 թ. դեկտեմբերին, նորից սկսել է պատմական պարիսպների պատմության ոչնչացումը` սալիկապատման-ձևափոխման միջոցով մերօրյա բիզնես-օբյեկտի ցանկապատ դարձնելու աշխատանքները:
Այդ դեպքում` բնականաբար, սալիկապատված պարիսպը արդեն կդիտվի ոչ թե 13-րդ (կամ ավելի վաղ) դարի պատմական հուշարձան` կառուցված Արցախի գահակալ Հասան Ջալալ Դոլայի (կամ նրա նախապապերի, որը հաստատվում է պատմա-գիտական հիմնավորումներով և ունի իր խորհուրդն ու պատմական նշանակությունը) կողմից, այլ 21-րդ դարի ցանկապատ` «կառուցված» Լևոն Հայրապետյանի կողմից: Իսկ դա արդեն, պատմության կեղծում է, որի ճշտությունը ստուգել ցանկացողը (անհատ, զբոսաշրջիկ, պատմաբան, ուսումնասիրող գիտնական, տեղական կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ և այլք) չի կարողանա պարսպի պատերից հանել երեսպատած քարերը` տեսնելու կամ ուսումնասիրելու համար նրա տակ խնամքով թաքցրած հնադարյա պատը:
Ինչու՞ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչու՞ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ...
Այս հարցերին որևէ արդարացնող պատասխան լինել չի կարող, որքան էլ որ այն ունենա նույնիսկ արհեստական հորինվածքներին բնորոշ հարմարավետություն:
Վերը նշված պետական այրերը, ղեկավարությունը և հոգևոր առաջնորդները` ովքեր նպաստել են, կամ չեն խոչնդոտել իրականացվող «բարեգործությանը», գիտե՞ն արդյոք, որ Գանձասարի վանքային համալիրը մեկ ամբողջական հուշարձան է իր պատմական պարսպի յուրաքանչյուր քարի իմաստով ու արժեքով, որ խոսքը վերաբերվում է համաշխարհային ճանաչում ունեցող պատմա-ճարտարապետական հուշարձանին, որի մասին`
- Փարիզի Սորբոնի համալսարանի բյուզանդական ճարտարապետության պրոֆեսոր Շ. Դիլը հայ ժողովրդի ճարտարապետական արվեստի գործերից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած ամենաուշագրավ երևույթ է համարել Գանձասարի վանքային համալիրը` նրան հատկացնելով երրորդ տեղը (1-ին` Աղթամարի եկեղեցի, 2-րդ` Էջմիածնի Հռիփսիմեի տաճար, 4-րդ`Հաղբատի վանքի համալիր, 5-րդ` Անիի մայր եկեղեցի):
- Ռուս գիտնական Ա. Յակոբսոնը գրել է, որ Գանձասարը որպես կոթող, «հայ ճարտարապետության մարգարիտն է , հայկական ճարտարապետության ու կոթողային քանդակագործության եզակի հուշարձանը», մի ստեղծագործություն, որը պետք է համարել «13-րդ դարի հայ ճարտարապետության հանրագիտարանը»: «Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է. մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա» - գրում է Յակոբսոնը:
Հստակորեն հայտարարում ենք, որ`
- Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի 1980-ական թվականներին կառուցված լինելու բոլոր խոսակցություններն ու «վկայությունները» երեսպատումը ձեռնարկողների կողմից հորինված են և չեն համապատասխանում իրականությանը. կան ֆոտոարխիվային բազմաթիվ նյութեր, 13-20-րդ դարերի հայ և օտարազգի պատմիչների, ճարտարապետների ու մասնագետների վկայություններ: Ըստ այդ վկայությունների, շրջապարիսպն ունի ընդամենը երեք մուտք, իսկ նրա հյուսիսային ու հյուսիս-արևելյան պատը պատմության մեջ հայտնի ութ սենյակների ետնապատն է մինչև այժմ:
- 1995-2010 թվականների ընթացքում շրջապարսպի կատարված վերանորոգումները ներկայացվում են աղավաղված, ոչ հստակ ու անտրամաբանական տվյալներով` կայքէջէրում և հարցազրույցներում վերանորոգման ժամանակը հայտարարելով տարբեր տարեթվերով: Անգամ կարծիք է արտահայտվում, որ այդ 15 տարվա ժամանակաընթացքում վերանորոգվել է մի քանի անգամ, որը նույնիսկ եթե ճիշտ լիներ, ապա դա խոսում է անգրագետ, անորակ, ոչ մասնագիտական վերանորոգման մասին, որն իրականացրել և իրականացնում են նույն անձերը: Իսկ այս մոտեցումները ցույց են տալիս, որ պարսպի ճակատագրին վտանգ է սպառնում և հետապնդում է կասկածելի նպատակներ:
- 1989 թ. մասնագետ-ճարտարապետների կողմից կատարվել է Գանձասարի ամբողջական համալիրի մանրակրկիտ ուսումնասիրություններ և չափագրում, կազմվել է վերանորոգման նախագիծ: Սակայն, արցախյան պատերազմից հետո կատարված «վերանորոգման» աշխատանքները չեն համապատասխանում նախագծին:
Համալիրում իրականացվել են գործողություններ և նոր կառույցներ, որոնք նույնիսկ ժխտում են հայկական եկեղեցական ճարտարապետության գաղափարներն ու նորմերը, որոնցով խաթարվել է համալիրի վեհությունն ու խորհուրդը:
- Քանդելով գերեզմանները, տեղում ճեմարանի անվան տակ կառուցվել է կասկածելի նպատակ հետապնդող շենք, որն առայժմ ստացել է «ճամբարական» անունը, ինչը ևս անթույլատրելի է սրբավայրի համար: Նման երևույթներով ոչ միայն չի հարգվում, այլև ավելին` անարգվում է Գանձասարի դարեր շարունակ որպես սրբավայր լինելու և պահպանվելու իմաստն ու գաղափարը, որին նվիրվել են Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերը, նրանց ժառանգները, և որի մասին վկայում են պատմիչները:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ և ԼՂՀ օրենքների 30-րդ հոդվածի պահանջը չի թույլատրում Գանձասարի պարսպի երեսպատում կամ հուշարձանի նախնական, պատմականորեն կառուցված ու ձևավորված կերպարի որևէ փոփոխություն:
Աշխարհում ոչ մի տեղ ոչ մի պատմամշակութային հուշարձան չի սալապատվում: Եվ, անթույլատրելի է Գանձասարի պարսպի երեսպատումն ընդհանրապես, մանավանդ, որ երեսպատումով պատ չեն ամրացնում, ինչպես ներկայացնում են պատմական հուշարձանի մասնագիտական վերանորոգումից բացարձակապես անտեղյակները: Ընդհակառակ` երեսպատումով պատն ավելի է ծանրանում ու ավելի վնասվում:
Սակայն, իրագործվել է պարսպի հյուսիս-արևմտյան պատի մի մասի երեսպատումը սրբատաշ քարե սալիկներով, որը չի համապատասխանում միջնադարյան հայկական ճարտարապետությանը, դրանով խաթարվել է համալիրի պատմա-մշակութային արժեքն ու նշանակությունը, խեղվել է հուշարձանի հնադարյա տեսքը: Այն հակասում է պատմականությանը, հուշարձանների վերականգնման և վերանորոգման միջազգային չափորոշիչներին` զրկելով հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից:
Ստիպված ենք մեծարգո Նախագահներին և Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին ներկայացնելու պատմականորեն հաստատուն այն փաստը, որ ամբողջ ութ դարից (կամ 800 տարուց) ավելի կյանք ապրած Գանձասարի ամբողջական համալիրը անխաթար պահպանվել է բոլոր թշնամիներից (մոնղոլ-թաթարներ, թուրքմեններ, թուրքեր, պարսիկներ … ), ինչպես և` թուրքական Ադրբեջանի իշխանություններից:
Մեծարգո Նախագահ պարոն Սարգսյան.
Վեհափառ Տեր.
Մեծարգո Նախագահ պարոն Սահակյան.
Վերը նշվածը համարելով պետական-ազգային նշանակության հիմնահարց, նրա լուծումը մեր պետության սահմաններում, ակնկալում ենք միայն Ձեր գործուն միջամտության պարագայում` այլ ելք չգտնելով:
Յուրաքանչյուրս` որպես հայ, պարտավոր ենք անձնազոհաբար պաշտպանելու մեր` համաշխարհային նշանակության Հայոց ազգային արժեքները, մեր հոգևոր սրբությունները, որոնք ուղղակիորեն կապված են երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության խնդիրների հետ:
Ինչպես ընդունված է աշխարհում, պատմամշակութային հուշարձանը պետք է պահպանվի այնպես, ինչպես իր տեսքով հասել է մեզ, իսկ մենք էլ` պարտքի գիտակցումով այն պետք է մեր սերունդներին հանձնենք իր պատմական տեսքով:
Խնդրում ենք.
1. Կարևորելով, որ պարսպի երեսպատման աշխատանքներն ու նրա ժամանակ առ ժամանակ դադարեցումը դիտվում են որպես փուլային տարբերակով երեսպատումն իրականացնելուն միտված ձև, անհապաղ միջոցներ ձեռնարկել` օրենքով սահմանված կարգով կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը, սահմանելով վերահսկողություն և պատասխանատվություն` այն չշարունակելու համար:
2. Ձեր գործուն միջամտությամբ պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)` անմիջապես հրավիրելու մասնագետ հնագետների, գեոֆիզիկների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների, հուշարձանագետների ու մասնագիտորեն կազմակերպելու և սկսելու շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները` ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո` վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ և հուշարձանին վերադարձնել իր պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը` որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:
Սպասում ենք սույն գրության պատասխանին:
Հարգանքով`
1. Մկրտիչ Մինասյան _______________ ՀՀ վաստակավոր ճարտարապետ
2. Ալեքսանդր Բադալյան _______________ ճարտարապետ, ՀՀ Նախագահի մրցանակակիր
3. Սաշուր Քալաշյան _______________ ՀՀ վաստակավոր ճարտարապետ
4. Սարգիս Գուրզադյան _______________ ՀՀ վաստակավոր ճարտարապետ
5. Բորիս Քոչարյան _______________ Ճարտարապետ
6. Ռուզաննա Մամյան _______________ ճարտարապետ
7. Գուրգեն Մուշեղյան _______________ ճարտարապետ, պրոֆեսոր
8. Ռոբերտ Այդինյան _______________ ճարտարապետ
9. Աշոտ Կանայան _______________ ճարտարապետ, պրոֆեսոր
10. Արտյոմ Գրիգորյան _______________ ճարտարապետ, պրոֆեսոր
11. Ալբերտ Հայրապետյան _______________ ճարտարագետ, ՀՀ մրցանակի դափնեկիր
12. Տիգրան Բարսեղյան _______________ ճարտարապետ, պրոֆեսոր
13. Սարգիս Սարդարյան _______________ ճարտարապետ, ՀՀ մրցանակի դափնեկիր
14. Վահրամ Մխչյան _______________ Ճարտարապետ
15. Կարեն Ռաշիդյան _______________ ճարտարապետ
16. Դավիթ Քերթմենջյան _______________ ճարտարապետ, դոկտոր, պրոֆեսոր
17. Հարություն Չիլինգարյան _______________ ճարտարապետ
18. Սամվել Շահինյան _______________ ճարտարապետության թեկնածու
19. Հայկ Այվազյան _______________ ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
20. Սարգիս Թովմասյան _______________ ճարտարապետության թեկնածու
21. Աշոտ Արշակյան _______________ ճարտարապետ
22. Դավիթ Ստեփանյան _______________ ճարտարապետ
23. Գալուստ Աշչյան _______________ ճարտարապետ
24. Էրիկ Օհանյան _______________ ճարտարապետ
25. Ասլան Մխիթարյան _______________ ՀՀ վաստակավոր ճարտարապետ
26. Աշոտ Ալեքսանյան _______________ ՀՀ վաստակավոր ճարտարապետ
27. Արմինե Հայրապետյան _______________ հնագետ
28. Նորա Ենգիբարյան _______________ հնագետ
29. Վալերի Խաչատրյան _______________ հնագետ, սեպագիր շրջանի մասնագետ
30. Իրենա Քալանթարյան _______________ հնագետ, ՀԱԻ գիտաշխատող
31. Ժորես Խաչատրյան _______________ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու
32. Ռուբեն Բադալյան _______________ հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՀԱԻ վաղ հնագիտության բաժնի վարիչ
33. Ինեսա Կարապետյան _______________ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու
34. Աշխեն Ջալֆալակյան _______________ հնագետ-պատմաբան
35. Միքայել Հարությունյան _______________ հնագետ-պատմաբան
36. Վահան Տեր-Ղազարյան _______________ հնագետ, գրող-հրապարակախոս
37. Լևոն Պետրոսյան _______________ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու
38. Բորիս Գասպարյան _______________ հնագետ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող
39. Նակոտո Արիմուրա _______________ հնագետ, պրոֆեսոր (Ճապոնիա, Կանազավայի համալսարան)
40. Հենրիկ Սվազյան _______________ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
41. Մհեր Կարապետյան _______________ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
42. Հրանտ Աբրահամյան _______________ պատմական գիտությունների դոկտոր
43. Բաբկեն Վարդանյան _______________ պատմաբան, գիտությունների թեկնածու
44. Հովիկ Գրիգորյան _______________ պատմաբան, գիտությունների թեկնածու, դոցենտ
45. Վահագն Հակոբյան _______________ պատմաբան, գիտությունների թեկնածու
46. Սոնա Մելքոնյան _______________ պատմաբան
47. Սուրեն Շաքարյան _______________ պատմաբան
48. Հարություն Խուդանյան _______________ պատմաբան
49. Գեորգ Տեր-Վարդանեան _______________ պատմաբան
50. Էդվարդ Բաղդասարյան _______________ պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
51. Արփենիկ Ղազարոսյան _______________ պատմաբան, գիտությունների թեկնածու
52. Տիգրան Գևորգյան _______________ պատմաբան
53. Հայկ Գրիգորյան _______________ պատմաբան
54. Վրեժ Վարդանյան _______________ պատմաբան, գիտությունների դոկտոր
55. Աշոտ Մանուչարյան _______________ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
56. Էռնա Շիրինյան _______________ ԵՊՀ Աստվածաբանության պրոֆեսոր
57. Վիգեն Մարտիրոսյան _______________ ԵՊՀ Աստվածաբանության ֆակ.-ի դասախոս
58. Լիդա Սահակյան _______________ ԵՊՀ Աստվածաբանության ֆակ.-ի դասախոս
59. Լիլիթ Պողոսյան _______________ ԵՊՀ Աստվածաբանության ֆակ.-ի դասախոս
60. Արշակ Բալյան _______________ ԵՊՀ Աստվվածաբանական ֆակ.-ի դոցենտ
61. Լուսինե Թումանյան _______________ աստվածաբան, Մատենադարանի գիտաշխատող
62. Հակոբ Քյոսեյան ___________ աստվածաբան-հայագետ, փիլ. գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող
63. Նոննա Սարգսյան _______________ աստվածաբան
64. Նարինե Վարդանյան _______________ աստվածաբան
65. Գառնիկ Հարությունյան ______________ աստվածաբան
66. Արմինե Մելքոնյան _______________ աստվածաբան
67. Աննա Օհանջանյան _______________ ստվածաբան, պատմական գիտությունների թեկնածու
68. Անահիտ Ավագյան _______________ ստվածաբան
69. Հասմիկ Աբրահամյան _______________ աստվածաբան, ազգագրագետ
70. Վարդան Խաչատրյան _______________ կրոնագետ
71. Արա Աթայան _______________ արվեստաբան, ԵՊՀ դասախոս
72. Սեդրակ Սեդրակյան _______________ «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր
73. Արմեն Մազմանյան _______________ ԵԹԿՊԻ ռեկտոր
74. Սուսաննա Կարախանյան _______________ ԵԳՊԱ պրոռեկտոր, դոկտոր
75. Կարեն Աղամյան _______________ ՀՀ Նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
76. Աշոտ Հարությունյան _______________ նկարիչ-գրաֆիկ, ԵԳՊԱ դասախխոս, դոցենտ
77. Տիգրանուհի Աղասյան _______________ նկարիչ-գրաֆիկ, ԵԳՊԱ դասախոս
78. Աբրահամ Սահակյան _______________ նկարիչ, ԵԳՊԱ պրոֆեսոր
79. Արա Բաղդասարյան _______________ նկարիչ, ԵԳՊԱ պրոֆեսոր
80. Կարինե Գևորգյան _______________ նկարչուհի, ԵՊԳԱ դասախոս
81. Հովհաննես Մալխասյան _______________ նկարիչ, ԵԳՊԱ դասախոս, դոցենտ
82. Հրանտ Հարությունյան _______________ նկարիչ, ԵԳՊԱ դասախոս
83. Վարդան Պողոսյան _______________ նկարիչ, ԵԳՊԱ դասախոս
84. Էդիկ Վարդանյան _______________ նկարիչ, պրոֆեսոր, ԵԳՊ ակադեմիայի դեկան
85. Արսեն Ղազարյան _______________ նկարիչ
86. Ժորա Հայրապետյան _______________ գեղանկարիչ, ԵԳՊ ակադեմիայի պրոֆեսոր
87. Դավիթ Սեդրակյան _______________ գեղանկարիչ, ԵԳՊԱ դասախոս
88. Հայկ Աղաբեկյան _______________ գեղանկարիչ, ԵԳՊԱ դասախոս, պրոֆեսոր
89. Սամվել Մարտիրոսյան _______________ գեղանկարիչ, պրոֆեսոր
90. Գարեգին Դավթյան _______________ քանդակագործ, պրոֆեսոր
91. Գագիկ Ղազարյան _______________ քանդակագործ, ԵԳՊԱ գծանկարի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՆՄ քարտուղար
92. Լևոն Անանյան _______________ ՀԳՄ նախագահ
93. Հենրիկ Էդոյան _______________ գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
94. Հակոբ Մովսես _______________ գրող, թարգմանիչ
95. Ռոմիկ Սարդարյան _______________ գրող, հրապարակախոս, ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիր
96. Ռուբեն Հովսեփյան _______________ գրող-հրապարակախոս
97. Նորայր Ադալյան _______________ գրող
98. Ֆելիքս Մելոյան _______________ գրականագետ
99. Կարինե Խոդիկյան _______________ դրամատուրգ
100. Սամվել Կոսյան _______________ դրամատուրգ, բանաստեղծ
101. Բագրատ Ալեքյան _______________ բանաստեղծ
102. Անահիտ Դանիելյան _______________ բանաստեղծուհի
103. Խաչիկ Մանուկյան _______________ բանաստեղծ
104. Ալբերտ Հովհաննիսյան _______________ բանաստեղծ, իրավաբան
105. Սարգիս Կարեյան _______________ բանաստեղծ-տեսաբան
106. Ռուբեն Արևշատյան _______________ մշակութաբան
107. Սերգեյ Առաքելյան _______________ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
108. Արևշատ Ավագյան _______________ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ
109. Արփեն Մովսիսյան _______________ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
110. Հովիկ Մինասյան _______________ ԵԹԿՊԻ պրոռեկտոր
111. Երվանդ Ղազանչյան _______________ բեմադրիչ
112. Վալերի Թումասյան _______________ թատերագետ
113. Տիգրանուհի Տեր-Մարկոսյան _______________ դերասանուհի
114. Անդրանիկ Հարությունյան _______________ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
115. Ռազմիկ Խոսրոև _______________ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
116. Վեներա Թարզյան _______________ դերասանուհի
117. Եվգենիա Մկրտումյան _______________ դերասանուհի
118. Կարեն Ջանիբեկյան _______________ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ
119. Լորենց Առուշանյան _______________ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ
120. Հասմիկ Տեր-Կարապետյան _______________ դերասանուհի
121. Շաքե Չինգյոզյան _______________ դերասանուհի
122. Ժասմեն Ասրյան _______________ դերասանուհի, ազգային-հասարակական գործիչ
123. Հակոբ Ղազանչյան _______________ ՀԹԳՄ նախագահ
124. Ստեփան Դավթյան _______________ Գ. Սունդուկյանի անվ. Թատրոնի տնօրեն
125. Տիգրան Գասպարյան _______________ ռեժիսոր (բեմադրիչ)
126. Գոհար Հարությունյան _______________ ռեժիսոր
127. Տիգրան Թամամյան _______________ ռեժիսոր
128. Տիգրան Խզմալյան _______________ կինոռեժիսոր
129. Գառնիկ Սեյրանյան _______________ ռեժիսոր
130. Մհեր Նավոյան _______________ երաժշտագետ
131. Մարգարիտ Սարգսյան _______________ երաժշտագետ
132. Զավեն Թագակչյան _______________ երաժշտագետ-բանահավաք, գիտությունների թեկնածու
133. Արփի Վարդումյան _______________ երաժշտագետ
134. Կարինե Խուդաբաշյան _______________ երաժշտագետ-տեսաբան
135. Ժասմենա Մեհրաբյան _______________ երաժշտագետ-տեսաբան
136. Վարդան Բալյան _______________ երաժիշտ
137. Ստեփան Բաբաթորոսյան _______________ կոմպոզիտոր
138. Վարդան Հակոբյան _______________ դիրիժոր
139. Վահե Հայրապետյան _______________ կոմպոզիտոր
140. Նազենի Ղարիբյան _______________ արվեստաբան. գիտությունների դոկտոր
141. Էդդա Վարդանյան _______________ արվեստագետ-գիտությունների թեկնածու
142. Գագիկ Կարապետյան _______________ դրամատուրգ
143. Սեդրակ Վելիկոդնի _______________ բեմադրող նկարիչ
144. Վանո Դադոյան _______________ արվեստի գործիչ
145. Լալա Մնեյան _______________ ՀՀ ժողովրդական վարպետ
146. Մարիամ Վարդանյան _______________ արվեստաբան
147. Սիրանույշ Բեգլարյան _______________ արվեստաբան
148. Լևոն Լաճիկյան _______________ գեղագետ
149. Լաուրա Սուքիասյան _______________ մշակութաբան
150. Ամալյա Դիլանյան _______________ մշակութաբան
151. Էսթեր Խեմչյան _______________ բանագետ
152. Մարինե Խեմչյան _______________ բանագետ
153. Գոհար Հակոբյան _______________ լրագրող
154. Անուշավան Տեր-Գաբրիելյան _______________ լրագրող
155. Մովսես Խեչո _______________ լրագրող, թարգմանիչ,
156. Բորիկ Ղազարյան _______________ լրագրող, հրապարակախոս
157. Արմենակ Ղազինյան _______________ լրագրող
158. Նիկոլայ Շահնազարյան _______________ բանասեր, լրագրող
159. Տաթևիկ Մանուկյան _______________ բանասեր
160. Քնար Հարությունյան _______________ բանասեր
161. Տաթևիկ Ստեփանյան _______________ բանասեր
162. Փիրուզա Հայրապետյան _______________ բանասեր
163. Թամարա Մինասյան _______________ բանասեր
164. Սեդա Քուփելյան _______________ բանասեր
165. Գայանե Հարությունյան _______________ բանասեր
166. Վերժինե Սվազլյան _______________ բանասիրական գիտությունների դոկտոր ժողովրդագետ
167. Հակոբ Պետրոսյան _______________ բանասիրական գիտությունների թեկնածու
168. Աբգար Ափինյան _______________ Երևանի Գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
169. Անահիտ Հարությունյան _______________ թարգմանիչ, դասախոս
170. Սյուզան Սիմոնյան _______________ թարգմանիչ
171. Ժաննա Մաթևոսյան _______________ գրադարանավար
172. Լարիսա Խաչատրյան _______________ գրադարանավար
173. Վրույր Վարդանյան _______________ տնտեսագետ, գիտությունների թեկնածու
174. Ռուբեն Ազարյան _______________ ֆիզիկոս
175. Գևորգ Մարգարյյան _______________ երկրաբան, գիտությունների թեկնածու
176. Անահիտ Ապանյան _______________ տնտեսագետ
177. Իրինա Գալստյան _______________ իրավագետ, պրոֆեսոր
178. Մհեր Արշակյան _______________ իրավաբան
179. Սամվել Մանուկյան _______________ իրավաբան
180. Ռուբեն Սարգսյան _______________ իրավաբան-փաստաբան
181. Ժաննա Շաքարյան _______________ բժիշկ-կենսաբան, գիտությունների թեկնածու
182. Աշոտ Հարությունյան _______________ կենսաբան, գիտությունների թեկնածու
183 Գուրգեն Գրիգորյան _______________ տնտեսագիտության թեկնածու
184. Անահիտ Գալստյան _______________ մաթեմատիկ
185. Սպարտակ Ասոյան _______________ տնտեսագետ
186. Արմեն Դավիդյան _______________ բժիշկ
187. Աստղիկ Վանյան _______________ սոցիոլոգ
188. Գագիկ Խաչատրյան _______________ երկրաբան
189. Գայանե Գևորգյան _______________ տնտեսագետ
190. Արգինե Ազատյան _______________ բժիշկ-վիրաբույժ
191. Սամվել Մուսոյան _______________ տնտեսագետ
192. Արայիկ Կարապետյան _______________ ինժեներ
193. Արտակ Հովհաննիսյան _______________ կոնստրուկտոր
194. Եղիա Ներսիսյան _______________ լուսանկարիչ
195. Վազգեն Գալստյան _______________ ՏԻՄ մասնագետ
196. Սվետլանա Դեմիրճյան _______________ տոմարակալ
197. Լևոն Հախվերդյան _______________ երկրաֆիզիկ
198. Հայկ Մելիք-Ադամյան _______________ երկրաբան
199. Արմեն Հովսեփյան _______________ քաղաքագետ, պատմաբան, պրոֆեսոր
200. Սուրեն Մովսիսյան _______________ քաղաքագետ
201. Գայանե Սիմոնյան _______________ ԵՊՀ դասախոս
202. Տիգրան Ապիկյան _______________ ԵՊՀ դասախոս
203. Արեգ Սիմոնյան _______________ տեխնիկակ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
204. Լիդիա Ավետյան _______________ հոգեբան
205. Լուսիկ Սեփանյան _______________ բանասեր-միջնադարագետ
206. Նորիկ Դադալյան _______________ շինարար-ինժեներ
207. Սերգեյ Պետրոսով _______________ շինարար
208. Արարատ Մելքոնյան _______________ Ռուսաստանի վաստակավոր շինարար
209. Վարդան Փիլոսյան _______________ ճարտարապետ
210. Տիգրան Ազատյան _______________ ճարտարապետ
211. Իրինա Մաթևոսյան _______________ ճարտարապետ
212. Յուրի Սաֆարյան _______________ ՀՀ վաստակ. ճարտարապետ, ՀՀ գիտ. վաստ. Գործիչ
213. Ալբերտ Սոխիկյան _______________ ճարտարապետ, պրոֆեսոր
214. Սարհատ Պետրոսյան _______________ ճարտարապետ
215. Մարինա Պարազյան _______________ ճարտարապետ
216. Անահիտ Թարխանյան _______________ ճարտարապետ
217. Աշոտ Հովսեփյան _______________ ճարտարապետ
218. Կորյուն Հակոբյան _______________ ճարտարապետ
219. Գառնիկ Ստեփանյան _______________ ճարտարապետ
220. Լևոն Ներսիսյան _______________ ճարտարապետ
221. Արայիկ Ավետյան _______________ ճարտարապետ
222. Արմեն Կանայան _______________ ճարտարապետ, դոցենտ
223. Սամվել Կարապետյան _______________ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ
224. Վարդան Դևրիկյան _______________ Մատենադարանի գիտաշխատող, բանաս. գիտ. թեկն.
225. Դոնարա Կարապետյան _______________ Մատենադարանի ավագ գիտաշխատող
226. Լիլիթ Զաքարյան _______________ Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու
227. Լալա Սարգսյան _______________ մանրանկարիչ-կրկնօրինակող Մատենադարանի
228. Ռաֆիկ Բադալյան _______________ հայ հին կառույցների մանրակերտերի մասնագետ
229. Արմիկ Բաղդասարյան _______________ սրբանկարիչ
230. Լևոն Հովսեփյան _______________ արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու
231. Հրաչիկ Բայրամյան _______________ արևելագետ-վրացագետ, բանասիրական գիտ. թեկն.
232. Հայկազ Գևորգյան _______________ արևելագետ
233. Քրիստինե Մելքոնյան _______________ թուրքագետ
234. Վլադիմիր Անդրիասյան _______________ գերմաներեն լեզվի դասախոս
235. Միսակ Սարիբեկյան _______________ «Նիգ Ապարան» ՀԲՀԿ-ի գործադիր տնօրեն
236. Արտաշես Տեր-Հովհաննիսյան _______________ «Բյուրոկրատ» գրատան տնօրեն
237. Աշոտ Կարապետյան _______________ «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի տնօրեն
238. Արմեն Ցլիկյան _______________ «Երևան» մշակույթի ակումբի նախագահ
239. Թամարա Աբրահամյան _______________ «Արազա» հ/կ նախագահ
240. Ռոմիկ Հովնանյան _______________ «Վան-Վասպուրական» հ/կ նախագահ
241. Ալիխանե Մամե __________ «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի ղեկավար
242. Իվետա Ապկարյան _______________ «Медицинская наука Армении» ամսագրի խմբագիր
243. Գոհար Ստամբոլցյան _______________ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի խմբագիր
244. Ջուլիետա Մարտիրոսյան _______________ «Ավանգարդ» թերթի խմբագիր
245. Միքայել Միրիջանյան _______________ «Արահետ» ամսագրի գլխավոր խմբագիր
246. Կարեն Միքայելյան _______________ «Новое Время» թերթի փոխխմբագիր, արվեստաբան
247. Նելլի Ապինյան _______________ «Հայաստանի կենսաբանական հանդես»-ի խմբագիր
248. Իրինա Մկրտչյան _______________ «Միր» ՄՀՌԸ Հայաստանի մասնաճյուղի գլխավոր խմբագիր
249. Սոնա Ակինյան _______________ «Միր» ՄՀՌԸ համակարգող
250. Գայանե Ղազարյան ____________ «Հոգու ճիչ», «Իմ բալիկ», «Կնոջ հանրագիտարան» ամսագրերի հիմնադիր գլխավոր խմբագիր
251. Պուշկին Սերոբյան _______________ «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր, իրավաբան
252. Վարուժան Մնացականյան _______________ «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր
253. Արեգ Սարգսյան _______________ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության նախագահ
254. Մարինե Վահրադյան _______________ «Վասպուրական նոր սերունդ» հ/կ-ի նախագահ
255. Հայկ Մութաֆյան _______________ «Չորս կարիճ» մշակութային հ/կ նախագահ
256. Զոյա Ջուլհակյան _______________ «Քարավան-88» հ/կ նախագահ
257. Նվարդ Հովակիմյան _______________ «Երաշխավվոր» հ/կ նախագահ
258. Հասմիկ Մկրտչյան _______________ «Բարության շղթա» հ/կ նախագահ
259. Ժանետա Մանուկյան _______________ Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ
260. Կ. Ասատրյան _______________ «Потенциал» մտավորական փախստականների միության նախագահ
261. Լարիսա Ալավերդյան _______________ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ
262. Գառնիկ Գալստյան _______________ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն
263. Արսեն Ֆիդանյան _______________ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ
264. Արեգ Միքայելյան _______________ աստղագետ, Հայկական աստղագիտության ընկերության համանախագահ
265. Արամ Սարգսյան _______________ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
266. Հրանտ Մաթևոսյան _______________ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր
267. Գևորգ Գևորգյան _______________ ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, բիոքիմիկ
268. Ռաֆիկ Ղազարյան _______________ գրադարանագետ-մատենագետ
269. Հովհաննես Այվազյան _______________ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն
270. Հենրիկ Խաչատրյան _______________ Հայկական հանրագիտարանի գիտաճյուղային խմբագրության վարիչ
271. Ռուբեն Սահակյան _______________ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ
272. Արա Մաթևոսյան _______________ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
273. Յուրի Շուքուրյան _______________ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ
274. Գևորգ Բրուտյան _______________ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփա
275. Հենրիկ Հովհաննիսյան _______________ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ
276. Վլադիմիր Բարխուդարյան _______________ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
277. Արտաշես Շահնազարյան _______________ ՀՀ ԳԱԱ Միջին շրջանի պատմությ. բաժնի վարիչ
278. Պավել Չոբանյան _______________ պատմական գիտությունների դոկտոր
279. Արտակ Մաղալյան _______________ պատմական գիտությունների թեկնածու
280. Քնարիկ Ավագյան _______________ պատմական գիտությունների թեկնածու
281. Արմեն Կարապետյան _______________ պատմական գիտությունների թեկնածու
282. Կարեն Թոխաթյան _______________ պատմաբան, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող
283. Ստեփան Ղարիբջանյան _______________ պատմական գիտությունների թեկնածու
284. Սահակ Սահակյան _______________ պատմաբան, Հայկական հանրագիտարանի ավագ գիտխմբագիր
285. Միհրան Մինասեան _______________ պատմաբան-բանասեր-թարգմանիչ
286. Ռաֆիկ Վարդանյան _______________ պատմական գիտությունների դոկտոր
287. Գոհար Վարդումյան _______________ պատմաբան-ազգագրագետ
288. Գևորգ Յազըճյան _______________ պատմաբան
289. Համլետ Մխիթարյան _______________ պատմաբան
290. Արմեն Ասատրյան _______________ պատմաբան
291. Կարեն Բայրամյան _______________ պատմաբան
292. Սուսաննա Առաքելյան _______________ պատմաբան
293. Ջուլիետա Կճանյան _______________ պատմաբան
294. Պետրոս Հովհաննիսյան _______________ պատմաբան, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ
295. Արմեն Հովսեփյան _______________ պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր
296. Աբովյան Լավրենտի _______________ պատմաբան, «Զվարթնոց» պատմա-մշակութային արգելոց-թանգարանի պահապան
297. Մարիամ Խանզադյան _______________ պատմաբան
298. Վիսլա Սեդրակյան _______________ պատմաբան
299. Արտակ Մովսիսյան _______________ պատմաբան-գիտությունների թեկնածու
300. Ասքանազ Աբրահամյան _______________ պատմաբան-թանգարանագետ, բանասեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
301. Հովհաննես Թադևոսյան _______________ պատմաբան
302. Համլետ Հարությունյան _______________ պատմաբան-դոկտոր, պրոֆեսոր
303. Գոհար Առաքելյան _______________ պատմաբան, գիությունների թեկնածու
304. Ստեփան Ստեփանյան _______________ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս
305. Ռաֆայել Թադևոսյան _______________ ռազմական պատմաբան
306. Ռուբեն Սաֆրաստյան _______________ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուի տնօրեն, պատմաբան-արևելագետ
307. Պավել Ավետիսյան _______________ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու
308. Գագիկ Սարգսյան _______________ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու
309. Հուսիկ Մելքոնյան _______________ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու
310. Աշոտ Փիլիպոսյան _______________ հնագետ, պատմական գիտությունների դոկտոր
311. Հասմիկ Մարգարյան _______________ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու
312. Լևոն Աբրահամյան _______________ ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
313. Սամվել Մկրտչյան _______________ ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր
314. Հրանուշ Խառատյան _______________ ազգագրագետ, պատմական գիտությ. թեկնածու
315. Սուրեն Հոբոսյան _______________ ազգագրագետ, պատմական գիտությունն. թեկնածու
316. Գայանե Շաբոյան _______________ ազգագրագետ
317. Իզաբելլա Պետրոսյան _______________ ազգագրագետ
318. Հռիփսիմե Պիկիչյան _______________ ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու
319. Գրիգոր Գրիգորյան _______________ վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոչւրճր, Գիտության վաստակավոր գործիչ
320. Հայկ Հակոբյան _______________ վիմագրագետ, ձեռագրագետ
321. Արսեն Հարությունյան _______________ վիմագրագետ, գիտաշխատող
322. Մուրադ Հասրաթյան _______________ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ
323. Գագիկ Սողոմոնյան _______________ վերականգնող ճարտարապետ
324. Ստեփան Նալբանդյան _______________ վերականգնող ճարտարապետ
325. Ամիրան Բադիշյան _______________ վերականգնող ճարտարապետ
326. Սամվել Այվազյան _______________ վերականգնող ճարտարապետ
327. Սուրեն Մելիք-Քարամյան _______________ վերականգնող ճարտարապետ
328. Աշոտ Աբրահամյան _______________ վերանորոգող ճարտարապետ
329. Լևոն Մկրտչյան _______________ ճարտարապետ
330. Միքայել Միսակյան _______________ ճարտարապետ
331. Խաչատուր Թադևոսյան _______________ ճարտարապետ
332. Հրաչյա Վարդանյան _______________ ճարտարապետ
333. Վարդգես Շահբազյան _______________ ճարտարապետ
334. Մարինե Պողոսյան _______________ ճարտարապետ
335. Գրիգոր Մուրադյան _______________ ճարտարապետ
336. Արտեմ Ղամբարյան _______________ ճարտարապետ
337. Աշոտ Հակոբյան _______________ ճարտարապետ
338. Արամ Գուրգենյան _________ ճարտարապետ
339. Կարեն Պատրիկյան _______________ ճարտարապետ
340. Հովհաննես Մութաֆյան _______________ ճարտարապետ
341. Էդվարդ Հովհաննիսյան _______________ ճարտարապետ
342. Սեյրան Ավետիսյան _______________ ճարտարապետ
343. Արշավիր Աղեկյան _______________ ճարտարապետ
344. Սերգեյ Ամիրաղյան _______________ ճարտարապետ
345. Ջեմս Ավետիսյան _______________ ճարտարապետ
346. Ամինա Կանեցյան _______________ ճարտարապետ-հնագետ, պատմական գիտությունների թեկնածու
347. Հայկ Թամանյան _______________ ճարտարապետ, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն
348. Վրեժ Թասլակյան _______________ ճարտարապետ, ԵՃՇՊՀ դոցենտ
349. Ստեփան Լազարյան _______________ ճարտարապետ, ՀՀ պետական դափնեկիր
350. Լևոն Խրիստաֆորյան _______________ ՀՀ վաստակավոր ճարտարապետ
21.06.2013թ.
"ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ" տոհմի ժառանգներ
www.gandzasar.am, E-mail: info@gandzasar.am