GANDZASAR.AM

 



ԳԱՆՁԱՍԱՐ


    Վախթանգ Տանգիկը վախճանվելիս, որդուն՝ Հասան Ջալալին և կնոջը՝ Խորիշահին կտակելէ՝ "զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատան հարց մերոց ի Գանձասար", որի կառուցումր սկսվել է 1216թվ. և ավարտվել 1238թվ.։ Իսկ օծումը տեղի է ունեցել 1240 թվ. , Վարդավառի մեծ տոնի օրը (հուլիսի 22փն, կիրակի)։
    Պատմական աղբյուրները տեղեկացնում են, որ Գանձասարում են ամվափված Հովհաննես Մկրտիչի գլուխը, Հովհաննես Մկրտիչի հայր Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի "օրէնուսոյց սուրբ ծնոտը", Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ ուրիշ նահատակների նշխարներ։ Գանձասարը վառ կերպով կրում է Հայոց ազգային ազատագրական պայքարի գաղափարը։
    XVIII ղարում այդ պայքարի իրականացումը Գանձասարից ղեկավարվում էր Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի առաջնորդությամբ։ Առաջին անգամ Գանձասարից է նամակներ հղվել Ռուսական թագավորին, որով հիմք է դրվել հայ-ռուսական փոխհարաբերություններին։ Հասան-Ջալալյանները ամեն ջանք գործադրեցին թուրք նվաճողների դեմ ճակատ ստեղծելու և Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ու Վիրքը ազատագրելու ծրագիրն իրագործելու համար, որն այդպես էլ մնաց անկատար ...




"ԱՅՍ է ՀԱՆԳԻՍՏ ՄԵԾԻՆ ՋԱԼԱԼԻՆ։ ԱՂԱԻԹՍ ՅԻՇԵՑԵՔ։ ԹՎ։ ՊՁ։"
    1260 թ. Թիֆլիսը (Տփխիս) լքած վրաց թագավոր Դավթին (Լաշայի որդին) ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար, թաթարների դեմ կազմակերպած ապստամբության պատրվակով, ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաբարե ամիրսպասալարի որդի սպարապետ Շահնշահին և ուրիշների։ Փրկագնով մյուսներն ազատվում են, իսկ բարեպաշտ Մեծն Ջալալին Արղունը խոշտանգելով ստիպում է ուրանալ հավատը և "Եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա", տանում է Ղազվին։ Հասան Ջալալը հավատավախ չի լինում և Արղունի դահիճները "անդամ անդամ հոշեցին" նրան, 1261 թվ.։
    Հասան Ջալալ Դոլան համարվում է սուրբ. Ղազվինում մի պարսիկ տեսնելով, որ Աստվածային լույս է իջել վրան, հավատացած նրա սրբությանը, մարմնի մասերը լցնում է ցամաք ջրհորի մեջ ու պահում։ Նրա Աթաբակ որդին հավատարիմ մարդկանց միջոցով նահատակված հոր մասունքները տեղափոխում է հայրենիք։ "Այլեւ բերոդքն նշխարացն տեսին եւ ճանապարհի զնոյն տեսիլ լուսոյն եւ վերա նշխարացն"։ "Թաղեցին Գանձասարի վանքում իր հայրերի գերեգմանատանը", ուր այդ ժամանակ կառուցած էր վանքի գավիթը։
    Որոշ աղբյուրներ հաստատում են, որ գավթում գտնվող տապանաքարը Հասան Ջալալ Դոլայինն է, և սկզբում եղել է առանց գրի։ Սակայն, երախտապարտ ժառանգները կանխազգալով Մեծ Պապի հիշատակի հնարավոր կորուստը, խոհեմաբար, ՊՁ(1431) թվականին գրի են առել տապանի պատկանելությունը։



    Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային շքամուտքի վերին զույգ եզրերը պաշտպանում են իրար դեմ գնացող երկու առյուծների բարձրաքանղակներ։ Աջակողմյան առյուծի առաջ վեցաթև աստղ է։ Այս կենդանական խորհրդանշանները հավանական է, տոհմական զինանշանն է, որն ընդունվում է ժառանգների կողմից, որպես պատմական ճարտարապետական վկայություններում գոյություն ունեցող փաստ, ինչպիսիք կան մյուս նախարարական-իշխանական, արքայական դինաստիաների զինանշանների ուսումնասիրման ու հաստատման դեպքերում։ Իսկ նման վկայող փաստերից են նաև արևմտյան շքամուտքի և հյուսիս-արևելյան կողմում գտնվող արծվի, հարավային ու հյուսիսային պատերի վրայի վեհաշուք, մեծ խաչերի բարձրաքանդակները։
    Անընդունելի է յուրաքանչյուր փորձ՝ արհեստականորեն ստեղծելու կամ հաստատելու այնպիսի պատկեր-վկայություն, որը կարող է պատկանել Հասան-Ջալալյան տոհմին, սակայն չի կարող հանդիսանալ զինանշան։ Նման վարձերը նպատակ են հետապնդում աղավաղելու Հայկ Նահապետ - Սիսակ - Առան - Առանշահիկներ - Վաչագան Բարեպաշտ թագավոր -Վախթանգյաններ - Հասան-Ջալալյաններ ակունքակիր տոհմի դիմագիծը։





    Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու արևմտյան շքամուտքի զարդաքանդակներր կատարված են ժանեկագործական նրբությամբ։
    Շքադուռը և նրանից վեր բացված փոքրիկ ուղղանկյուն լուսամուտը, վերջինիս երկու կողմերին հանդիսավոր ու հպարտ կանգնած զույգ արծիվների բարձրաքանդակները ներառված են գեղազարդ շրջանակի մեջ։ Այդ արծիվները վանքի պահապան խորհրդանշաններն են և իրենց ավանդական արմատներն ունեն հին դարերում։
    Շքամուտքի դուռը՝ արծիվների թառով, երիզված է նույնպես բարձրարվեստ քանդակազարդերով, որոնց մեջ իշխող դեր ունի վեցաթև աստղը։ ճակատի կիսաշրջանը վարդագույն, մուգ և բաց դեղին բազմերանգ քարերից կազմված դրվագազարդեր են, որ ստեղծում են ծիրանի երանգախաղ։ Շքադռան շրջանակների երիզների վրա քանդակված են սրտաձև-բուսական նախշեր, որոնք վարսանդապտղային խորհրդանշանի հայտնի զարդերից են։
Ըսա Բագրատ Ուլուբաբյանի